211652_close_icon
views-count1422 դիտում article-date 17:21 22-08-2019

Մոուրինյոն կարող է գլխավորել ՊՍԺ-ն

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Տոմաս Տուխելին: Ֆրանսիայի առաջնությունում անհամոզիչ մեկնարկից հետո Տուխելը ներկայումս մեծ ճնշման տակ է գտնվում: 2-րդ տուրում ՊՍԺ-ն 1:2 հաշվով պարտվել էր «Ռենին»: Մոուրինյոյին հետաքրքրել է ՊՍԺ հրավիրելու տարբերակը: Ակումբի կատարցի սեփականատերերը շատ բարձր են գնահատում նրան, որի առավելություններից մեկն էլ այն էր, որ տիրապետում է ֆրանսերեն լեզվի: Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ կարոտումէ մարզչական աշխատանքը: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից պաշտոնանկ էր եղել 2018թ. դեկտեմբերի 18-ին և այդ ժամանակվանից ի վեր մնացել է առանց աշխատանքի: Վերջերս հայտարարվեց, որ պորտուգալացին դարձել է ԱՊԼ-ի խաղերում Sky Sports-ի փորձագետը:

Նմանատիպ նյութեր