211652_close_icon
views-count3316 դիտում article-date 15:23 22-08-2019

Ռունին խաղադաշտից հեռացվել է մրցակցին հարվածելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան MLS-ի հերթական տուրում «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին «Նյու-Յորք Ռեդ Բուլսի» հետ խաղում (1:2) դաշտից հեռացվել է առաջին խաղակեսի միջնամասում: 33-ամյա անգլիացին 24-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել մրցակցի կիսապաշտպան Կրիստիան Կեսարեսի դեմքին արմունկով հարվածելու համար: Մրցավարը Ռունիին հեռացնելու որոշում է կայացրել VAR համակարգով պահը դիտելուց հետո: Նշենք, որ սա Ռունիի երկրորդ կարմիր քարտն էր այս մրցաշրջանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր