7248 դիտում
16:46 22-08-2019
Գերեվարված Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մտահոգության առարկա մնալ. ԱԳՆ
Ադրբեջանական սահմանն անցած զինվոր Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մեր մտահոգության առարկան լինել: Օգոստոսի 22-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Միեւնույն ժամանակ, ըստ նրա, այս պահի դրությամբ նորություն չկա, սակայն եւ Կարմիր խաչը եւ Պաշտպանության նախարարությունը եւ այլ կառույցները անմիջական կապ ունեն այս խնդրի հետ: Նախարարի խոսքով՝ խնդիրը համակարգված մոտեցում է պահանջում:
Արտգործնախարարը շեշտեց, որ իր հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարարի հետ շարունակվում են: «Բանակցային գործընթացը կանգ չի առել: Ադրբեջանի հետ օպերատիվ կապը բավականին կայուն է աշխատում», - եզրափակեց Մնացականյանը:
Նմանատիպ նյութեր
775 դիտում
19:59 26-05-2023
Հայաստանում արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ․ «Լույս» հիմնադրամ
6619 դիտում
13:12 27-02-2017
Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների լարվածությունը խորը մտահոգության աղբյուր է Իրանի համար. Իրանի ԱԳՆ խոսնակ
Այս բաժնից
598 դիտում
21:45 25-04-2024
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
580 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար