211652_close_icon
views-count47621 դիտում article-date 14:10 22-08-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:42-ին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ղուրսալի համայնքի այրվում է կուտակված անասնակեր և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության 3 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները մի կողմից պայքարել են կրակի մարման, մյուս կողմից՝ դրա տարածման դեմ, քանի որ հարեւանությամբ եղել է բնակելի տուն, իսկ բակում՝ կայանված ավտոմեքենա: Հրդեհի հետեւանքով այրվել է ավելի քան 1000 հակ անասնակեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր