211652_close_icon
views-count1739 դիտում article-date 09:30 22-08-2019

Հայրենական պատերազմի թիկունքայինները կստանան պատվովճարներ, իսկ Արցախյան պատերազմինը՝ ոչ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է սոցիալական արտոնություններ և պատվո վճար սահմանել նաև Հայրենական պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված անձանց, այսպես կոչված՝ թիկունքայիններին: Այդպիսի անձանց թիվը այս պահին հազար է: Առաջարկվող փոփոխություններով թիկունքայինները հնարավորություն կստանան դեղերը ձեռք բերել 50 տոկոսով, անվճար օգտվել ներքաղաքային տրանսպորտից, բացի միկրոավտոբուսներից, և կստանան պարգևավճար կառավարության սահմանած չափով: Զարմանալին այն է, որ Արցախյան պատերազմի ժամանակ թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք որևէ կարգավիճակ չունեն»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր