211652_close_icon
views-count70357 դիտում article-date 23:33 21-08-2019

Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 21-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների հետ, կատարելով հասկայական օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածը Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ է, ով կասկածվում է այս տարվա հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածում «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանին հրազենով սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև սպանություն կատարողի ինքնությունը, ով Ռուսաստանի Դաշնության 30-ամյա մի քաղաքացի է: Երևանի 50-ամյա բնակիչը քննիչի որոշմամբմ ձերբակալվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/03/1128987/]ավելի վաղ դեպքի վայրից [/url]հայնտել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 3-ին Երևանում սպանվել էր «օրենքով գող»: Ժամը 23։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Jeep մակինշի ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Հիվանդանոց էր մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպեր գծով տեղակալ Ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Հարությունյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել իր բնակության վայրից։ Ժամանել էին նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր