23332 դիտում
22:42 21-08-2019
Սրբապղծություն Տավուշի մարզում. Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, պոկել աղբյուրի ծորակն ու ջարդել ցայտաղբյուրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ստացած ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են Դիլիջան քաղաքում նոր կառուցվող եկեղեցուն հարակից տարածքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը պղծելու փաստով:
Անհայտ անձը կամ անձինք հուշարձանի վրայից սուր գործիքով ջնջել են բարերարի անունը, պոկել աղբյուրի ծորակը և ջարդել ցայտաղբյուրները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործության մասին Դիլիջանի ոստիկաններին ահազանգել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմենակ Մանթաշյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
766 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
547 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան