211652_close_icon
views-count2153 դիտում article-date 21:57 21-08-2019

«Բարսելոնան» կարող է մինչև 1 միլիոն եվրոյի չափով տուգանել Դեմբելեին

«Բարսելոնան» կարող է տուգանել կիսապաշտպան Ուսման Դեմբելեին, քանի որ վերջինս հրաժարվել էր «Ատլետիկի» հետ խաղից (0:1) հետո բուժզննում անցնել: Եթե հաստատվի, որ 22-ամյա ֆուտբոլիստը գիտակցաբար է իր վնասվածքը թաքցրել բժիշկներից, ապա դա կհամարվի լուրջ խախտում՝ Լա Լիգայի իսպանական ֆուտբոլիստների ասոցիացիայի կանոններով: Այդ դեպքում Դեմբելեն կարող է խաղերից որակազրկվել 11-ից 30 օրով՝ առանց աշխատավարձի վճարման, որի արդյունքում նա կկորցնի 360 հազարից մինչև 1 միլիոն եվրո: Եթե Դեմբելեն նույնիսկ չորակազրկվի, ապա կարող է տուգանվել 215 հազ. եվրոյով: Բուժզննումը, որը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը, Դեմբելեի մոտ հայտնաբերել էր ձախ ազդրի մկանի վնասվածք, որի ապաքինումը կտևի մոտ 5 շաբաթ:

Նմանատիպ նյութեր