հիմնական կայք
Լրահոս

Արթուր Գևորգյան․ Վտանգված է Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությանը. News.am

Արթուր Գևորգյան․ Վտանգված է Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությանը. News.am News.am-ը գրում է. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան գրառումով մտահոգություն է հայտնել, որ վտանգված է Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությանը։


«Ցավով ու մեծ ափսոսանքով պետք է ահազանգեմ, որ Կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարարության որոշ օղակների անգործության, կամ շուտով գուցե պարզվի՝ կոնկրետ հրահանգի արդյունքում, բռնցքամարտի Հայաստանի հավաքականը չի կարողանալու մասնակցել Եվրոպայի երիտասարդների առաջնությանը եւ վտանգված է մեծահասակների մասնակցությունը աշխարհի առաջնությանը:

Նման վերաբերմունք մի սպորտաձևի նկատմամբ, որը փաստացի, վիճակագրական թվերի տեսքով, այս տարի Հայաստան է բերել աննախադեպ քանակի մեդալներ Եվրոպայի առաջնություններից՝4 ոսկի,5 արծաթ եւ 8 բրոնզ։

Անուղղակիորեն ուշացնելով փաստաթղթով ամրագրված մեզ հասանելիք ֆինանսավորումը, ուղղակի չպատասխանելով մեր նամակներին ու հեռախոսազանգերին, դուք ոչ միայն պատասխանատու եք ձեր խղճի առաջ, այլև պատասխանատու եք մեր երիտասարդ, Հայաստանի պատիվը «ՀՊԱՐՏ» պահող մարզիկների առաջ: Իսկ եթե այս երկուսն էլ էական նշանակություն չունեն, հիշեք, որ օրենքի առաջ ստիպված եք լինելու պաշտպանություն գտնել:

Մանրամասներն՝ այստեղ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք