211652_close_icon
views-count3652 դիտում article-date 23:46 21-08-2019

Ոստիկանները բացահայտել են Օձունում կատարված գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 17-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Օձուն գյուղում գործող ՍՊԸ տնօրենը ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, նշված ընկերության պահեստի բաց տարածքից գողացել են խողովակի 160 կցաշուրթային փական՝ պատճառելով մոտ 1 միլիոն 150.000 դրամի նյութական վնաս: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքում բաժնի հետաքննության խմբի ծառայողները տեղեկություններ ստացան, որ նշված գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի 30-ամյա մի բնակիչ: Օգոստոսի 19-ին, ժամը 18-ի սահմաններում, մտերիմների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Թումանյանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 17-ի գիշերը նշված գողությունը կատարել է ինքը և գողացած կցաշուրթային փականներն իր իսկ «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով տեղափոխել Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում գտնվող իր անասնագոմ: Գողոնը հայտնաբերվել է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր