211652_close_icon
views-count8852 դիտում article-date 20:36 21-08-2019

Միքայել Մինասյանի դիտարկումներում միտք, բովանդակություն կա, իսկ մեր իշխանությունները միայն «ասֆալտին փռելու» կոչեր են անում. ՀՀ վաստակավոր նկարիչ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/08/21/ararat-sargsyan/3076128?fbclid=IwAR0_nBIpO0rasM44NRK6rhVUwVdYIb9IJ2c-JKamDAV6OBsxBBkuOu7PNM4]Tert.am[/url]-ը զրուցել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի հետ: -[b]Պարոն Սարգսյան, Ամուլսարի հանքի շահագործմանը կառավարության տված դրական եզրակացությունից հետո, Հայաստանում ներքաղաքական կյանքը զգալիորեն լարվել է, հետևո՞ւմ եք զարգացումներին:[/b] -Անշուշտ, հետևում եմ: Իրավիճակն այնքանով է պայթյունավտանգ, որ չիրականացան մարդկանց ունեցած սպասումները: Բաղրամյան պողոտայի վերջին դեպքերը զարհուրելի էին, հիասթափեցնող: Ես զարմանում եմ, թե ինչպես էին ոստիկանները քաշքշում կանանց, աղջիկներին, որոնք վաղը այս երկրի համար պետք է զինվորներ ծնեն: Ոստիկանները չէին խնայում ու ոտնատակ էին տալիս անգամ հեղափոխության օրերին սիմվոլ դարձած կանանց: Էդ նույն երեխեքն էին հեղափոխություն անում, նրանք ուղղակի քեզ էին ընտրել՝ որպես ծառայող: Ես կարծում եմ՝ ի սկզբանե սխալ է եղել անհանդուրժողականության սերմանումը հասարակության մեջ՝ նկատի ունեմ սևերի ու սպիտակների բաժանումը: Անընդհատ խոսում են հեղափոխությունից, բայց հեղափոխություն ասելով ես հասկանում եմ Նապոլեոնի հեղափոխությունը: Ինքը պարտվեց, իրեն աքսորեցին, բայց իր գաղափարները մնացին պատմության մեջ: Հիմա ինչ ենք տեսնում. ո՞վ է մեր հեղափոխություն անողը. ինքը հաղթում է, գաղափարները՝ պարտվում: Շատ խելացի մարդիկ կան, հեղափոխական ճառեր ասողներ կան, բայց երկիր զարգացնելու համար մի ուրիշ տեսակ բնավորություն է պետք, զսպվածության, կոմպրոմիսի մշակույթ է պետք: Ինձ, օրինակ, շատ է դուր եկել դեսպան Մինասյանի հավասարակշռված դիտարկումները, որոնցում միտք, բովանդակություն կա, իսկ մեր իշխանությունները միայն «ասֆալտին փռելու» կոչեր են անում: -[b]Նկատի՞ ունեք Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին:[/b] -Այո, երկար ժամանակ է՝ հետևում եմ նրա գործունեությանը և, ի դեմս իրեն, տեսնում եմ փայլուն կրթություն ունեցող, դիվանագիտական հրաշալի կարողություններ ցուցաբերող մարդու: Ես, առհասարակ, մարդկանց գնահատում եմ գործով: Ոչ հեռու անցյալում բոլորս ականտես եղանք հայ ժողովրդի հոգևոր զարթոնքին, որի թագն ու պսակը կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հայաստանյան ուխտագնացությունն էր: 1000 տարուց ավելի է՝ կաթոլիկ աշխարհը մեզ այդքան լուրջ չէր ընդունել: Եվ ահա պատարագ Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարում. անհավանական բան էր: Հայաստանի այն իմիջը, որ Միքայել Մինասյանը ստեղծեց Սուրբ Աթոռում դեսպան լինելու ընթացքում, մեզ դեռ կհերիքի 40-50 տարի: Կպատկերացնեի՞ք, որ մի օր Նարեկացին կհռչակվեր Տիեզերական վարդապետ կամ որ սրբադասվեցին ցեղասպանության զոհերը, այնուհետև Հռոմի պապը ուխտագնացության կգա Հայաստան ու պատարագ կմատուցի Գյումրիում: Ինձ համար, որպես գյումրեցի, անհավանական բան էր: Հռոմում ինչ-որ բան անելն այնքան էլ հեշտ չէ, իսկ Մինասյանը կարողացավ արխիվներ բացել ու աշխարհին ներկայացնել Հայաստանը, պատմել հայկականության մասին: Բնական ռեսուրսներ ու հարստություն չունենալու պայմաններում՝ մեզ պետք են նրա պես մարդիկ, որոնք մեզ ճանաչելի կդարձնեն: Արվեստագետի իմ բնազդը հուշում է, որ Մինասյանի նման գործչին կհաջողվեր մեր ունեցած միակ ռեսուրսը՝ արվեստը, աշխարհում հանրահռչակել: Եվ նրա վերջին հոդվածում ես տեսա մտահոգ մարդու: Ես տեսա, որ նրա տրամաբանությունը առողջ է ու առաջ տանող: Նրա ծրագրերը միտված են ապագային: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/21/ararat-sargsyan/3076128?fbclid=IwAR0_nBIpO0rasM44NRK6rhVUwVdYIb9IJ2c-JKamDAV6OBsxBBkuOu7PNM4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր