211652_close_icon
views-count2482 դիտում article-date 18:23 21-08-2019

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հերթական մարզական միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺւմ

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական մարզական միջոցառումը՝ ծանրաքարի հրում: Մրցաշարին մասնակցող 30 դատապարտյալներից հաղթական 3 տեղերը համապատասխանաբար գրավել են Թաթուլ Միրզոյանը, Վարազդատ Հովհաննիսյանը և Աշոտ Ղարայանը: Հաղթողներին տրվել են պատվոգրեր: Նրանք ներկայացվել են նաև խրախուսման: Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվում են սպորտային, մշակութային և այլ բնույթի միջոցառումներ՝ պատիժը կրող անձանց վերասոցիալականացման, հետագայում ազատության մեջ հեշտությամբ ինտեգրվելու և հոգևոր ու ֆիզիկական տոկունությունը բարձր պահելու համար: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր