211652_close_icon
views-count2315 դիտում article-date 20:11 21-08-2019

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ ճանաչված երկրաբան Սերգեյ Վարդանյանին

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ռուսաստանաբնակ ճանաչված երկրաբան Սերգեյ Վարդանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առնչվող հարցեր: Ընդերք օգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ԱՀ նախագահ Բակո Սահակյանն «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին և հույս հայտնել, որ անվանի մասնագետը այսուհետ ևս կնպաստի հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացին: Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր