211652_close_icon
views-count6451 դիտում article-date 17:44 21-08-2019

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի հովանավոր

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին, որը տեղի ունեցավ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Հանդիսանալով ֆորումի հովանավոր՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, համաժողովին զուգահեռ մեկնարկած տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսին առանձնացավ իր տաղավարով՝ մասնակիցներին ներկայացնելով Բանկի պրոդուկտներն ու ծառայությունները: Բանկի պատվիրակությունը ներկայացնում էին Գլխամասային գրասենյակի, ինչպես նաև «Հրազդան» մասնաճյուղի աշխատակիցներն ու կառավարիչը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց մարզի զարգացման հայեցակարգը, առանձնացնելով չորս գերակա ուղղություններ: Համաժողովի ընթացքում ներկայացվեց տասը հաջողված ձեռնարկությունների և շուրջ 25 ներդրումային ծրագրերի պատմություններ: Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Կոտայքն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել և այսօր էլ առաջնային խնդիրներից է ապահովել պայմաններ ինչպես մարզում, այնպես էլ ամբողջ երկրում ոլորտը զարգացնելու համար: Ֆորումի ընթացքում ցուցադրվեց մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, տեղի ունեցավ պանելային քննարկում: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով մարզերի զարգացման ռազմավարությունը, տեղական արտադրողին ներկայացրեց ակտիվորեն զարգացող պրոդուկտները փոքր և միջին բիզնեսի համար: Գործարարները հնարավորություն ունեցան ծանոթանալ Բանկի ծառայությունների և լուծումների ամբողջական փաթեթին՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու և արդեն գործող ծրագրերը խթանելու ակնկալիքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր