12590 դիտում
15:37 21-08-2019
ՊԵԿ նախագահի գլխավորած աշխատանքային խումբը հերթական այցով եղել է Գյումրիում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Նրա գլխավորած աշխատանքային խումբը ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի, նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Միքայել Փաշայանի, ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանի, ինչպես նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միասին շրջել են տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը: Նրանք դիտարկել են աշխատանքային գործընթացը և արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը:
Կոմիտեի ղեկավարը զրուցել է շինարարական աշխատանքները համակարգող անձնակազմի հետ, քննարկել նախագծի համաձայն ապագա կենտրոնի արդյունավետ գործարկման մանրամասները: Դավիթ Անանյանն ընդգծել է նախագծի առաջին փուլը ժամանակին իրագործելու կարևորությունը` հաշվի առնելով, որ տարածաշրջանում ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագետներ պատրաստելու դասընթացն արդեն մեկնարկել է:
Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված կառույցը սահմանված ժամկետում շահագործման հանձնելու նպատակով Դավիթ Անանյանը հանձնարարարել է ապահովել շինարարական աշխատանքների անընդհատությունն ու բարձր որակը և հետևողական լինել ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով: Աշխատանքային խումբը գլխավորող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը յուրաքանչյուր շաբաթ կառավարության ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
2647 դիտում
17:21 30-10-2018
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Բրյուսելում է
1347 դիտում
19:24 23-09-2020
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երևանում է