211652_close_icon
views-count1444 դիտում article-date 14:16 21-08-2019

Արկադի Բալյանն ընդունեց ՌԴ Նիժնի Նովգորոդի շրջանի պավիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի շրջանի առևտրաարդյունաբերության պալատի պավիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջանի պատկան մարմինների, հատուկ նշանակության տեխնիկա և բուժսարքավորումներ արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Արկադի Բալյանը հակիրճ ներկայացրեց ԱԻ բնագավառում հայ-ռուսական բազմակողմանի համագործակցությունը՝ մասնավորապես Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի գործունեությունը: «Նիժնի Նովգորոդի շրջանի արտահանման ներուժի զարգացման կենտրոնի» ղեկավար Սերգեյ Զվոնկովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ ռուսական կողմը բաց է համագործակցության զարգացման բոլոր առաջարկների համար՝ վստահություն հայտնելով, որ շրջանի արտադրական ներուժը ի զորու է բավարարել ԱԻ բնագավառում Հայաստանի բոլոր պահանջները: Այնուհետև ձեռնարկությունների ներկայացուցիչները ԱԻ փոխնախարարին ներկայացրեցին կազմակերպությունների արտադրանքը՝ զրահապատ և թրթուրավոր տեխնիկա, հակասողանքային, շինությունների ներսում մարդկանց տեղաշարժման և բժշկական սարքավորումներ: Արկադի Բալյանը խոստացավ նախարարության մասնագետների հետ միասին մանրամասն ծանոթանալ ներկայացված առաջարկներին և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով ռուսական կողմին ներկայացվող անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների ցանկում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր