հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Երևանում. Mitsubishi-ն բախվել է Գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի աստիճաններին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Երևանում. Mitsubishi-ն բախվել է Գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի աստիճաններին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 34 NV 488 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մոտ, բախվել է ինստիտուտի բազալտե աստիճաններին և գլխիվայր շրջվել։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք