211652_close_icon
views-count822 դիտում article-date 12:43 21-08-2019

Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել

Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը որ Սեւանից օրենքով նախատեսված 170 խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի: Այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է եւ ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը»,- գրել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր