211652_close_icon
views-count1273 դիտում article-date 12:04 21-08-2019

Հյս. Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է թշնամական քաղաքականություն վարելու մեջ

Փհենյանում գտնում են, որ Միացյալ Նահանգները թշնամական քաղաքականություն է վարում և հայտարարել են հակազդող միջոցառումներ ձեռնարկելու մասին։ Այդ մասին հաղորդույմ է Tass-ը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական թերթին։ Նշվում է, որ հարաբերությունները երկու երկրների միջև չեն կարող բարելավվել առճակատման ու լարվածության մեծացման ֆոնին։ Որպես օրինակ, թերթը նշում է Վաշինգտոնի և Սեուլի միջև համատեղ զորավարժությունները, ինչը բերել է նրան, որ Հյս. Կորեան ստիպված է «մշակել, փորձարկել հզոր միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են ազգային ինքնապաշտպանության համար»։

Նմանատիպ նյութեր