13349 դիտում
10:02 21-08-2019
Երևանի ժամանցային վայրերից մեկում տեղի ունեցավ երգչուհի Մերի Քոչարյանի սպասված հանդիպումը իր երկրպագուների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Oգոստոսի 18-ին Երևանի ժամանցային վայրերից մեկում տեղի ունեցավ երգչուհի Մերի Քոչարյանի սպասված հանդիպումը իր երկրպագուների հետ:
«Անկեղծ ասած՝ երկար եմ սպասել այս հանդիպմանը. անչափ շնորհակալ եմ, որ ինձ այսքան սիրում եք ու գնահատում: Մի քանի տարի առաջ անգամ չէի կարող մտածել նման հանդիպման մասին։ Նշեմ, որ սպասվածից շատ էին իմ հյուրերը»պատմում է Մերին:
Հանդիպումն անցավ բավականին ջերմ մթնոլորտում, եղան ուրախության, հուզմունքի պահեր, բազմաթիվ հարցեր ու պատասխաններ: Երկրպագուները մի քանի երգ կատարեցին Մերիի հետ:
«Այս հանդիպումն ինձ էլ ավելի է պարտավորեցնում, ու ես գիտակցում եմ, որ պետք է ավելի ու ավելի շատ աշխատեմ, քանի որ այսքան մարդ սպասում է ինձ տեսնել նոր երգով, տեսահոլովակով: Ուրախ եմ, որ բացի Երևանից, եկել էին ինձ արդեն ծանոթ երկրպագուներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: Շնորհակալ եմ նաև նվերների, անակնկալների, բազմաթիվ ծաղկեփնջերի համար: Հույս ունեմ, որ մոտ ապագայում կրկին կկազմակերպեմ նման հանդիպում: Ես շատ եմ սիրում իմ երկրպագուներին»,-հավելել է երգչուհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
11209 դիտում
21:08 11-01-2016
Փոքրիկ երգչուհի Մերի Քոչարյանի և Յուլիա Սավիչևայի զուգերգը` Մոսկվայի «Песенька года» համերգի շրջանակում. տեսանյութ
2348 դիտում
23:44 14-05-2021
Երգչուհի Մերի Ավետիսյանը միջազգային մրցույթի եզրափակչում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
286 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
694 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
289 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին