211652_close_icon
views-count1239 դիտում article-date 13:22 21-08-2019

Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է

Օգոստոսի 21-ն աշխարհում նշվում է որպես ահաբեկչության զոհերի հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու օր: Այս օրը հռչակվել է 2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևի ընդունմամբ: Նպատակն է հարգանքի տուրք մատուցել ահաբեկչության զոհերին և այն անձանց, ովքեր տուժել են ահաբեկչությունից, ինչպես նաև խթանել ու պաշտպանել նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը: Բանաձևը հաստատում է, որ միջազգային մակարդակով մարդու իրավունքների և օրենքի գերակայության խրախուսումը կարևոր դեր է խաղում ահաբեկչության կանխման ու դրա դեմ պայքարի հարցում:

Նմանատիպ նյութեր