211652_close_icon
views-count14384 դիտում article-date 09:18 21-08-2019

Լոռու փրկարարները ուսումնավարժանք են իրականացրել՝ ենթադրյալ պայթյունի վայրից դուրս բերելով տուժածներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 20-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նալբանդյան 5 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքում Լոռու մարզային փրկարարական վարչության և №36 Վանաձոր-1, №37 Վանաձոր-2 ՀՓՋ-ների կողմից անցկացվեց «Գազի պայթյունի հետևանքով կիսաքանդ բազմաբնակարան շենքում որոնողափրկարարական աշխատանքների իրականացում և հետևանքների վերացում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է իրականացվել: Ուսումնավարժությունը ղեկավարել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը: Ուսումնավարժությանը մասնակցում էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Վանաձորի տարածքային տեղամասի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի «Լոռի» տեղամասի և «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի Վանաձորի էլ. ցանցի մեկական մասնագիտացված խմբերը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոն բաժնի հաշվարկը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հաշվարկը, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապ բուժօգնության գծային բրիգադը, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժինը: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+

Նմանատիպ նյութեր