211652_close_icon
views-count10812 դիտում article-date 08:44 21-08-2019

Այստեղ է թաղված եղել նաև հայ ազգային-ազատագրական պայքարի ռահվիրաներից Անդրանիկ Օզանյանը որի աճյունը 2000-ին տեղափոխվել է Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լյուդովիկոս 14-րդի խոստովանահոր' Պեր Լաշեզի, անունունը կրող գերեզմանատունը Փարիզի ամենահայտնի և հնագույն գերեզմանատունն է։ Այստեղ են թաղված արվեստի ֆրանսիացի և այլազգի հանրահայտ գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ։ Այստեղ է թաղված եղել նաև հայ ազգային-ազատագրական պայքարի ռահվիրաներից' Անդրանիկ Օզանյանը, որի աճյունը 2000-ին տեղափոխվել է Երևան։ Պեր Լաշեզում ամեն քայլափոխի զբոսաշրջիկներ կային, որոնք գերեզմանատան քարտեզի կամ ուղեկցորդի օգնությամբ գտնում էին իրենց հանճարեղ ազգակցի շիրիմը։ Փարիզի Իվրի Սյուր Սեն արվարձանի զինվորական պանթեոնում է տեղադրված մեկ այլ մեծագույն հայի' Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի հուշարձանը։ Նա ֆաշիստների դեմ Ֆրանսիական դիմադրության հերոսներից է, որ զոհվեց հանուն ազատ Ֆրանսիայի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր