211652_close_icon
views-count2267 դիտում article-date 23:10 20-08-2019

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 20-ին լրատվամիջոցներին ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքները: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/985474.html]«Արմենպրես»-[/url]ը, վկայակոչելով «Ռոսիյսկայա Գազետա» թերթը, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտություններն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը: Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի: Ըստ խոսնակի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հակամարտություններին՝ Բալկաններ, Լեռնային Ղարաբաղ, բավականին լուրջ խոսել են կլիմայի փոփոխությունների, Արկտիկայի իրավիճակի մասին:

Նմանատիպ նյութեր