211652_close_icon
views-count1805 դիտում article-date 20:27 20-08-2019

Բակո Սահակյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ խոսել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր