211652_close_icon
views-count74250 դիտում article-date 19:46 20-08-2019

Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են Ջրվեժի «Սոչի Պալաս» ռեստորանային համալիրում 2 քաղաքացիներին դանակահարողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները ՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտել են օգոստոսի 17-ին Երևանի Ջրվեժ թաղամասում գտնվող «Սոչի Պալաս» ռեստորանահյուրանոցային համալիրում տեղի ունեցած 2 քաղաքացու դանակահարության դեպքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դանակահարությունը կատարելու կասկածանքով ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերվել և քննիչ Հայկ Սարիբեկյանի որոշմամբ ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Խաչատրյանը: Հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը և առգրավվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննության Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/17/1132757/?fbclid=IwAR1pZ9wl0jvKZk2geXkQoewlZSMnEYJ5cdGD2hej877KeuR3smlZBhaBk60]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում; Ժամը 03։15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանւթյան Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 29-ամյա Ռոբերտ Անդրանիկյանն է և 28-ամյա Գևորգ Սիմոնյանը։ Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ինչը բժիշկներին հաջողվեց, Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցառեստորանային համալիրի մոտից։ Արդեն ժամանելով նշված հյուրանոցային համալիր՝ ոստիկաններն ու քննիչները համալիրի հարևանությամբ հայտնաբերել էին Hyundai Sonata մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա, որը բախվել էր КамАЗ մակնիշի բեռնատարին։ Իրավապահներն ունեն կասկածներ, որ նշված Hyundai-ն կապ ունի դանակահարության հետ։ Իսկ հյուրանոցային համալիրի ներսում հայտնաբերել էին պատուհանի կոտրված ապակին, վնասված ինչ-որ իրեր, ինչպես նաև համարներից մեկի՝ հեռակառավարմամբ բացվող վնասված դարպաս։ Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբում ներգավված քննիչ Հայկ Սարիբեկյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր