211652_close_icon
views-count1574 դիտում article-date 20:00 20-08-2019

Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան» բարեգործական հասարարական կազմակերպության գրասենյակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Համահայկական 7- րդ ամառային խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան» բարեգործական հասարարական կազմակերպության գրասենյակ: Օրրանցիներն աղուհացով են դիմավորել սիրելի հյուրերին, որոնց ողջույնի խոսքով դիմել է կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը: «Այս հանդիպումը շատ կարևոր է: Անապահով ընտանիքի երեխաներին հարկավոր է ոչ միայն նյութական օգնություն, այլ նաև բարոյական աջակցություն, որն այս պահին անում եք դուք»,- ասել է Արմինե Հովհաննիսյանը: Համահայկականի մարզիկները դատարկաձեռն չեն այցելել «Օրրան»: Նրանք երեխաների համար տարել են բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ դպրոցի համար անհրաժեշտ իրեր: Հանդիպման ընթացքում մարզիկներն «Օրրանի» սաների հետ երգել են, պարել, պաղպաղակ հյուրասիրվել: Հրաժեշտ տալիս հյուրերն օրրանցիներին խոստացել են, որ անհամբեր կսպասեն Համահայկական հաջորդ խաղերին և դարձյալ սիրով այցի կգան նրանց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր