3188 դիտում
18:49 20-08-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից այսօր ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ անհարժեշտ է համարում տեղեկացնել, որ նա 2019 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչություն դիմում էր ներկայացրել՝ խնդրելով մաքսազերծել իր կողմից «Օնէքս» ՍՊԸ-ի անունով ՀՀ ներմուծված ապրանքները։
Ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ Արթուր Խառատյանը մաքսային վճարներից խուսափելու նպատակով, նախապես համաձայնության գալով «Օնէքս» ընկերության ներկայցուցիչների հետ, օգտագործելով ընկերության փոստային և սուրհանդակային ծառայություններ մատուցելու հանգամանքը, տարբեր ֆիզիկական անձանց փաստացի պատկանող բեռների ներկրումը ձևակերպել է «Օնէքս» ընկերության անվամբ։
ՊԵԿ քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա մաքսային վճարներից խուսափելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ։ Նախաքնությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1547 դիտում
15:59 09-09-2020
Հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ․ ՊԵԿ-ը պարզաբանում է
Այս բաժնից
631 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
460 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
526 դիտում
20:03 19-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար