2984 դիտում
20:13 20-08-2019
Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի բերի. վերլուծաբան
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արեւմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է ճնշումը Թեհրանի վրա, Հայաստանին որեւէ օգուտ չի բերի:
[url=https://www.amerikayidzayn.com/a/5048494.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին տված հարցազրույցում նշել է Մերձավոր Արեւելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշեւսկայան: Նրա խոսքով, եթե նախկինում Միացյալ Նահանգները հաճախ աչք էր փակում այն փաստի վրա, որ Երեւանը չնայած Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների, շարունակում է համագործակցել Թեհրանի հետ, ապա նախագահ Թրամփի Սպիտակ տունն այս հարցում անզիջելի է.
«Երբ Ջոն Բոլթոնը Հայաստան էր այցելել, նա որոշակի կտրուկ հայտարարություններ արեց, որոնք ազդանշում էին փոփոխություն քաղաքականության մեջ: Նա միանշանակ խոսել է այս հարցում ոչ այդքան հանդուրժող լինելու վերաբերյալ: Չմոռանանք, Իրանը ապակայունացնում է տարածաշրջանը, աջակցում ահաբեկչությանը: Միաժամանակ, Բոլթոնը նշել է, որ փոխարենը Հայաստանին Միացյալ Նահանգները պատրաստ կլինի զենք վաճառել»:
Անդրադառնալով Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ սրացող հակասություններին, Բորշեւսկայան ընդգծել է, որ այնուամենայնիվ բացահայտ պատերազմ չի կանխատեսում.
«Իրանն այսօր փորձարկում է Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի նյարդերը: Չեմ կարծում սակայն, որ Թրամփի վարչակազմը պատերազմ է ակնկալում: Բոլոր քայլերը վկայում են, որ Թրամփը նոր գործարքի է նախապատրաստվում»:
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ իրանական նավթակիրը հեռացավ Ջիբրալթարից այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները հրաժարվեցին բավարարել ԱՄՆ-ի իշխանությունների հարցումը՝ նավթակիրի առգրավման վերաբերյալ:
Թեհրանը հայտարարել է, որ պատրաստվում է ռազմանավեր ուղարկել, որպեսզի ուղեկցի իր նավթակիրը, որն ավելի քան 2 միլիոն բարել նավթ է տեղափոխում, 130 միլիոն դոլար արժողությամբ: Թեհրանում սակայն խուսափում են բացահայտել, թե որտեղ է ուղեւորվելու նավթակիրը: Ավելի վաղ նավթակիրը ձերբակալվել էր, քանի որ Ջիբրալթարի իշխանությունները հավատացած էին, որ այն նախապատրաստվում է նավթն առաքել Սիրիա, որն արգելված է Եվրամիության պատժամիջոցներով: Սակայն, նավթակիրն ազատեցին՝ Թեհրանից գրավոր հավաստիացում ստանալուց հետո, որտեղ իրանական կողմը երախավորում էր, որ նավթակիրը Սիրիա չի ուղեւորվելու:
Նմանատիպ նյութեր
2231 դիտում
13:11 19-02-2021
Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը դադարեցրել է համագործակցությունը «ՍիվիլՆեթի» հետ. նա նշել է պատճառը
1550 դիտում
14:29 24-06-2021
Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով պիտի նոր խոսք բերի Հայաստանին. Նիկոլ Փաշինյան
2264 դիտում
10:05 02-02-2016
Միջսիրիական բանակցություններին Իրանի և Ռուսաստանի միջամտությունից օգուտ չկա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Այս բաժնից
307 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
280 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան