211652_close_icon
views-count1436 դիտում article-date 15:04 20-08-2019

Sinquefield Cup. Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ ոչ-ոքին գրանցեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարում: Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն էր: Պարտիան 42-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի: Տուրի մյուս պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Մրցաշարի միանձնյա առաջատարը հնդիկ Վիշվանաթան Անանդն է՝ 2 միավոր։

Նմանատիպ նյութեր