211652_close_icon
views-count2854 դիտում article-date 10:25 20-08-2019

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Հուսամ՝ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում: Տեղեկացնեմ, որ այս թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իմ մտահոգությունները և պատրաստակամությունն աջակցելու իրավիճակի բարենպաստ հանգուցալուծմանը»,-գրել է նա: Հիշեցնենք,որ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանն օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում լքել էր մարտական դիրքը։ Ադրբեջանը հայտարարել էր, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել էր նրա լուսանկարները:

Նմանատիպ նյութեր