211652_close_icon
views-count2057 դիտում article-date 10:00 20-08-2019

Համընդհանուր երջանկությունն այնքան էլ հեռու չէ, պետք է մի քանի տարի սպասել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2023թթ. գործողությունների ծրագրի տեսլականը: Ըստ կառավարության՝ նման ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջացած առաջնահերթություններով: Ծրագրի մեջ գրված է, որ այն ուղղված է լինելու նաև մարդու երջանիկ ապրելու համար պայմանների ապահովմանը, այնպես որ՝ համընդհանուր երջանկությունն այնքան էլ հեռու չէ, պետք է մի քանի տարի սպասել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր