211652_close_icon
views-count42740 դիտում article-date 00:09 20-08-2019

Արարատի մարզում 36–ամյա վարորդը Hyundai Sonata-ով երթևեկելի գոտուց դուրս է եկել և ընկել փոսը. Բելառուսի 2 քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Լուկա Ա.-ն իր վարած Hyundai Sonata մակնիշի 05 ՍՍ 707 համարանիշի ավտոմեքենայով Լանջառ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել փոսի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ, 30-ամյա Օլգա Գ.-ն և 37-ամյա Վարդան Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր