211652_close_icon
views-count8655 դիտում article-date 23:21 19-08-2019

Քրեակատարողական հիմնարկներում նշել են Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում օգոստոսի 18-ին նշել են Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրը հիշատակվեց Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանի օրհնությամբ, ներկա էին նաև հիմնարկի աշխատակազմն ու ազատազրկված անձինք։ «Աբովյան» ՔԿՀ-ի կրոնական անկյունում դատապարտյալների նախաձեռնությամբ և ծառայողների աջակցությամբ կազմակերպվել էր օրվա խորհրդին նվիրված միջոցառում, որի ավարտին հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ խաղող օրհնվեց և բաժանվեց ներկաներին: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և հիմնարկը սպասարկող հոգևոր սպասավոր Տեր Վահան քահանա Ազարյանի կողմից Խաղողօրհնեքի արարողությունն իրականացվեց հիմնարկի մատուռում: Օրհնված խաղողը բաժանվեց դատապարտյալների և կալանավորված անձանց միջև՝ ըստ խցերի: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր