211652_close_icon
views-count9851 դիտում article-date 22:47 19-08-2019

Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան

Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերին, որում նա խոսել է Ամուլսարի հանքի շահագործման մասին: Աշոտյանը, մասնավորապես, գրել է. «Նայեցի Փաշինյանի ֆուտբոլային մոտ երկու խաղակես տևած եթերը և եկա հետևյալ եզրակացության՝ 1. Փաստորեն նախորդ իշխանություններին վերագրվող Լիդիանի հետ կապված կոռուպցիոն ռիսկեր նույնպես չեն եղել: 2. Փաստորեն նախորդ իշխանությունների օրոք արված բնապահպանական փորձաքննությունների արդյունքները հավաստի էին և կեղծված չէին: 3. Փաստորեն այսքան տարի Նիկոլն&Co-ն ձեզ մոլորեցրել են: 4. Փաստորեն, նա չունեցավ բավարար արիություն բառացիորեն խոստովանելու դա, բայց իր ամբողջ եթերը հենց սրա մասին էր: 5. Փաստորեն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը: Հ.Գ. Սրանից լավ հոտ չի գալիս...»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր, որ Ամուլսարի հանքի շահագործման համար պայման էր դրվել Լիդիանի առաջ, որ կատարվեն բնապահպանական ապահովության կետերը:

Նմանատիպ նյութեր