211652_close_icon
views-count45474 դիտում article-date 22:39 19-08-2019

Լոռու մարզում տեղի ունեցավ ավանդական դարձած խորովածի փառատոնի 11-ամյա հոբելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 18-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի մարզադաշտում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած խորովածի փառատոնի 11-ամյա հոբելյանական միջոցառումը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փառատոնին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 44 տաղավարներ: Ներկայացված էին մրցութային անվանակարգեր: Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Լոռու մարզի Թումանյանի ոստիկանապետ Լեռնիկ Գիգոլյանն ու հարյուրավոր այլ հյուրեր: Խորովածի փառատոնի մրցույթի բացարձակ հաղթող ճանաչվեց «Օրիգինալ Ռեստորան» թիվ 9 տաղավարը: «Լավագույն համ» անվանակարգում հաղթող ճանաչվեց 6-րդ տաղավարի «Բոքոնիկ Թիմ»-ը, «Լավագույն տեսք» անվանակարգում հաղթող ճանաչվեց 4-րդ տաղավարի «Քեֆո» հյուրանոցառեստորանային համալիրի թիմը, իսկ «Լավագույն համ» անվանակարգում՝ 10-րդ տաղավարի «Հատիս» թիմը: Փառատոնը ուղեկցվեց մշակութային գեղեցիկ կատարումներով, կենդանի երգ-երաժշտությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 305+
305+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր