211652_close_icon
views-count1715 դիտում article-date 19:50 19-08-2019

ԱՀ պետնախարարը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը. պաշտպանության բանակում սննդի որակը էականորեն կբարձրանա

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 19-ին ընդունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության պատվիրակությանը՝ տնօրեն Դավիթ Երեմյանի գլխավորությամբ: Հանդիպման առանցքում էր հանրային սննդի և ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացած ընկերության փորձի ներդրումն Արցախի տնտեսությունում: Ընկերության տնօրենը պետական նախարարին է ներկայացրել ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին իրենց մասով ստանձնած պարտավորությունները: «ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպումը մեզ համար բիզնես չէ, այլ պատվաբեր և պատասխանատու նախաձեռնություն: Մեր առաջին քայլը զորամասերում լինելու է խոհանոցային տեխնիկայի և սպասքի ամբողջական վերազինումը ժամանակակից, որակյալ խոհանոցային տեխնիկայով: Իսկ ճաշացանկն էլ, բնականաբար, հարուստ կլինի՝ պատրաստված թարմ սննդամթերքից»,-ասել է Դավիթ Երեմյանը: Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որի արդյունքում պաշտպանության բանակում սննդի որակը էականորեն կբարձրանա: Այդ համատեքստում պետական նախարարը ողջունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության մասնակցությունը ՊՆ զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին, ինչը ևս 300 նոր ու միջինից բարձր աշխատավարձով աշխատատեղ կապահովի: «Կարևորում ենք ընկերության տեղական արտադրողների հետ համագործակցելու պատրաստակամությունը, ինչը կխթանի տեղական արտադրանքի պահանջարկի ավելացմանը: Այս գործընթացում հանրային սննդի ոլորտում մեծ փորձառություն ունեցող ընկերության ներգրավումը դրական ազդեցություն կունենա նաև հանրային սննդի ոլորտի մշակութային առանձնահատկությունների կատարելագործման, տարածման հարցում»,- նշել է պետական նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խոհարարական արվեստը զարգացնելու, արցախյան գործընկերների մասնագիտական հմտությունները կատարելագործելու հնարավորությունները: -- [b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր