211652_close_icon
views-count2777 դիտում article-date 19:05 19-08-2019

«Բարսայի» ղեկավարությունը որոշեց Նեյմարի հարցով պաշտոնական առաջարկ անել ՊՍԺ-ին

«Բարսելոնան» առաջիկա օրերին ՊՍԺ-ին պաշտոնական գրավոր առաջարկ կուղարկի՝ հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ: Որոշումը կայացվել է այսօր՝ ակումբի հավաքում, որին մասնակցել են մարզական և ֆինանսական բաժինների ներկայացուցիչները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնացիները բրազիլացուն վերադարձնելու փորձերը ուժգնացրել են Լա Լիգայի 1-ին տուրում Բիլբաոյի «Ատլետիկից» կրած պարտությունից հետո (0:1): Նեյմարի գործարքում կարող է ընդգրկվել փարիզցիների գլխավոր տրանսֆերային նպատակը՝ ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն: Նշվում է նաև, որ ՊՍԺ-ն ցանկանում է 27-ամյա Նեյմարին վարձակալության տալ՝ հետագայում 220-250 մլն եվրոյով գնելու պարտավորությամբ:

Նմանատիպ նյութեր