211652_close_icon
views-count3561 դիտում article-date 18:17 19-08-2019

Այսօր երեկոյան պարզ կլինի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնո՞ւմ է ռուբիկոնը, թե՞ ոչ. հանրային քննարկում՝ Ամուլսարի թեմայով. tert.am

Այս իրավիճակը ամենից շատ ձեռնտու է հակահեղափոխական ուժերին, նույն Ռոբերտ Քոչարյանին և նրան սատարող ուժերին, որոնք ամեն գնով ստեղծելու են այն իրավիճակը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ գնա ընդվզում: Սարյան պուրակում Ամուլսարի հանքի բացման թեմայով քննարկմանն ասաց բնապահպան Աննա Շահնազարյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/08/19/Amulsar/3074541?fbclid=IwAR3V7oRV-LDbBJC9PJ2iKLPFbF0Z0Epl4nJArstPNRayy6HtylbwSRrdNMI]tert.am[/url]-ը։ «Ոստիկանությունը փակել էր Ազգային Ժողովի այգին, սրանից աբսուրդ բան չկա: Այսինքն՝ այս պահին գործ ունենք ռեպրեսիվ մեթոդների հետ: Մենք պետք է զգոն լինենք, և այս հարցը համաժողովրդական դիմադրության արժանանալու է, քանի որ փաստերը միայն ժողովրդի կողմից են խոսում»,-ասաց նա և կոչ արեց ինքնակազմակերպվել, մտածել պայքարի ձևերի մասին: «Սա համաժողովրդական խնդիր է, քաղաքացիական խմբերը պետք է ինքնակազմակերպվեն և հանդես գան գործողությունների պլանով»,-ասաց Աննա Շահնազարյանը և նշեց, որ իրենք ոչ բռնի եղանակներով իրենց պայքարը շարունակելու են և միջազգային ասպարեզում ևս պայքարում են: «Այսօր երեկոյան պարզ կլինի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցնո՞ւմ է ռուբիկոնը, թե՞ ոչ»,-ասաց նա` տեղեկացնելով, որ այսօր վարչապետի կողմից Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ սպասվում է հայտարարություն: «Ամուլսարն առանց հանքի. նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը նախաձեռնության անունից հայտարարեց, որ դուրս են գալու ակտիվ պայքարի` քայլերթերի, ցույցերի: «Շատ դժվար է հեղափոխական կառավարությանն ակտիվ պայքարի միջոցով բան հասկացնելն այն ժամանակ, երբ երկրում գործում են այնպիսի ուժեր, որ չեն ցանկանում կառավարության լավը»,-ասաց նա և նշեց, որ մինչ հիմա փորձել են զերծ մնալ այդպիսի պայքարից: Բնապահպաններից մեկը ևս կողմ արտահայտվեց կոնկրետ գործողությունների գնալուն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=Այսօր երեկոյան պարզ կլինի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցնո՞ւմ է ռուբիկոնը, թե՞ ոչ»,-ասաց նա` տեղեկացնելով, որ այսօր վարչապետի կողմից Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ սպասվում է հայտարարություն: «Ամուլսարն առանց հանքի. նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը նախաձեռնության անունից հայտարարեց, որ դուրս են գալու ակտիվ պայքարի` քայլերթերի, ցույցերի: «Շատ դժվար է հեղափոխական կառավարությանն ակտիվ պայքարի միջոցով բան հասկացնելն այն ժամանակ, երբ երկրում գործում են այնպիսի ուժեր, որ չեն ցանկանում կառավարության լավը»,-ասաց նա և նշեց, որ մինչ հիմա փորձել են զերծ մնալ այդպիսի պայքարից: Բնապահպաններից մեկը ևս կողմ արտահայտվեց կոնկրետ գործողությունների գնալուն:]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր