6003 դիտում
17:16 19-08-2019
Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր. երկու նոր պրոդուկտների Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախօրեին Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր: Ընկերության դահլիճում երկու նոր պրոդուկտների՝ խաղային ոլորտում ձայնային օգնական Հուրիի եւ 3-րդ աչքի՝ AJNA-ի, ներկայացումն էր:
Հուրին աղջնակի տեսք ունի և հասկանում է իրեն տրված գրեթե ցանկացած հարց: Պրոդուկտի հեղինակները պատահական չեն ընտրել նրա անունը՝ այն Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթից է. դրանով ցանկացել են մատնանշել՝ նրա հայկական ծագում ունենալը:
AJNA-ն տեսանյութի ուղիղ հեռարձակման ընդլայնված միջոց է, որն, օրինակ սպորտային իրադարձության ժամանակ, կարող է ֆիքսել այնպիսի տվյալներ, ինչը մարդկային աչքն ի զորու չէ: Պրոդուկտի անունը հինդուական ավանդույթից է և թարգմանաբար նշանակում է 3-րդ աչք, ինչն էլ համապատասխանում է հենց իր գորածռույթներին:
«Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ մեր ընկերությունը չի վախենում մարտահրավերներից, կարող է ցանկացած նորարարության հեղինակ դառնալ, եւ կարող է նոր պրոդուկտները, բոլոր մակարդակներում, ինքնուրույն ստեղծել»,-ասաց ընկերության տեխնոլոգիական գծով տնօրեն Արման Խաչատրյանը:
Երկու պրոդուկտների ներկայացումն ավարտվեց տոնական խնջույքով հենց ընկերության տարածքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2231 դիտում
18:12 19-08-2021
Պատերազմի մասնակից 100 զինծառայող աշխատանքով կապահովվի «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունում
1783 դիտում
00:21 02-03-2021
Կապիտուլյանտի ներկայացումն ավարտվեց․ մենք տեսանք մեկ դերասանի հանրահավաք
Այս բաժնից
547 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
643 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է