211652_close_icon
views-count1707 դիտում article-date 16:03 19-08-2019

Ունաի Էմերի. Մենք կգերադասեինք երբեք չխաղալ «Լիվերպուլի» հետ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Լիվերպուլի» հետ արտագնա հանդիպմանը: «Եթե անկեղծ, մենք չենք ցանկանում խաղալ «Լիվերպուլի» հետ: Մենք կգերադասեինք ընդհանրապես չխաղալ նրանց դեմ: Դա մեծ մարտահրավեր է և լավ փորձություն երկրպագուների համար, բոլորիս համար: Լավ է, որ մենք նրանց դեմ խաղալու ենք՝ ունենալով 6 միավոր: Մեր նպատակն է կրճատել խաղամակարդակների տարբերությունը «Մանչեսթեր Սիթիից», «Լիվերպուլից», «Տոտենհեմից» և «Չելսիից»: Երբ խաղում ենք նրանցից որևէ մեկի հետ, ապա բախվում ենք մեծ մարտահրավերի: Մենք պետք է ցույց տանք, թե որքան լավ կարող ենք խաղալ: Կարծում եմ, հաջորդ հանգստյան օրերին մենք հիանալի հանդիպում կտեսնենք», ասել է Էմերին: Հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Նմանատիպ նյութեր