հիմնական կայք
Լրահոս

Իրանի ղեկավար Ալի Խամենեին հավանություն է տվել 1000-ից ավելի կալանավորների համաներմանը

Իրանի ղեկավար Ալի Խամենեին հավանություն է տվել 1000-ից ավելի կալանավորների համաներմանը Իրանի ղեկավար և գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հավանություն է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը և պատժաժամկետների նվազեցմանը:


Այդ մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հայտնել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, փոխանցում է Tass գործակալությունը։

Համաներումը կապված է Իդե Կուրբան և Գադիրե Խոմ կրոնական տոների հետ, որոնք այս տարի նշվում են օգոստոսի 12-ին և 20-ին համապատասխանաբար:

Նշվում է, որ Ալի Խամենեիին համաներման խնդրանքով դիմել էր երկրի գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:

Իրանի Սահմանադրությանը համապատասխան՝ հոգևոր ղեկավարն իրավունք ունի գերագույն դատարանի նախագահի առաջարկությամբ ներում շնորհել դատապարտյալներին կամ կրճատել նրանց պատժաժամկետները։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք