211652_close_icon
views-count1263 դիտում article-date 13:06 19-08-2019

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ Ա. Հովհաննիսյանը անդրադարձել էր Տավուշի մարզի հյուսիսային հատվածում ՀՀ զինուժի 140 հեկտար տարածք ազատագրելու և սահմանային դիտակետերն առաջ տեղաշարժելու մասին լուրերին։ Արծրուն Հովհաննիսյանը, հաստատելով տեղեկատվությունը, նշել էր, որ ճշգրիտ գործողությունների արդյունքում այժմ հայկական զորքերի վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողովակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։

Նմանատիպ նյութեր