211652_close_icon
views-count24167 դիտում article-date 10:00 19-08-2019

Արմավիրի մարզում բախվել են ГАЗель-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՉՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մուսալեռ գյուղի Թեքեյան փողոցում բախվել են նույն գյուղի բնակիչներ, 32-ամյա Վահագն Հ.-ի վարած ГАЗель մակնիշի 35 GO 069 համարանիշի և 22-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Opel մակնիշի 35 ZV 203 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով Opel-ի ուղևորներ, Մուսալեռ գյուղի բնակիչներ, 27-ամյա Սարգիս Գ.-ն, 50-ամյա Սյուզանն Ղ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր