211652_close_icon
views-count27654 դիտում article-date 23:48 19-08-2019

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 37–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է արգելապատնեշին, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հատնվել ձորում. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Ե.-ն իր վարած Mercedes C200 մակնիշի 35 DM 107 համարանիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի միջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Հովհաննես Ե.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 36-ամյա Հովհաննես Կ.-ն և 30-ամյա Դավիթ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և դարձի բերել այն: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր