211652_close_icon
views-count145752 դիտում article-date 18:36 18-08-2019

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են Պուշկինո գյուղում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը. 20-ամյա կասկածյալը դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին ու տունը այրել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/article/2019/08/18/1132818/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 18-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները (վարչության պետ՝ ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ), Հայաստանի քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության (վարչության պետ՝ Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ), նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները՝ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել են երեկ՝ օգոստոսի 17-ին, Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածների հետքեր: Ըստ տեղեկությունների, Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է ու արդեն դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են կիսամոխրացած դին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/18/1132818/]SHAMSHYAN.com[/url]-ը, երեկ՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում այրվում է բնակելի տուն, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/18/1132818/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի մարտական հաշարկ, վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը, ներսում հայտնաբերել էին տան տիրոջ կիսամոխրացած դին: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ մահացած տան տերը Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, ով աշխատում էր Լոռու մարզպետարանում: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր