211652_close_icon
views-count2072 դիտում article-date 20:36 18-08-2019

Sinquefield Cup․ Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի առաջին տուրում սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Պարտիան ավարտվեց 25-րդ քայլում՝ ոչ-ոքի։ Տուրի միակ արդյունավետ պարտիայում աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդը սևերով հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Օգոստոսի 18-ին անցկացվելիք երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին է։ 2018 թվականին Արոնյանը հաղթել է այս մրցաշարում։ Հաղթողը կստանա 90 հազար դոլար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր