211652_close_icon
views-count4072 դիտում article-date 15:50 18-08-2019

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը շրջայց է կատարել անցակետերում: Այս մասին հայտնում են դեսպանությունից: Նշվում է, որ նա հանդիպել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ։ «Հանդիպմանը քննարկվեց նախօրեին տրանսպորտային միջոցների երկար հերթին առնչվող հարցեր։ Անցակետի ղեկավարի խոսքով հերթի հիմնական պատճառը վերաարտահանվող տրանսպորտային միջոցների մեծ քանակությունն է, որը կազմել է երեկվա հերթի մեքենաների 70-80 %-ը։ Դեսպանը նշել է, որ անցակետը պարտավոր է աշխատել ողջ ծավալով և բարձր մակարդակով սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ Այս պահին սահմանին հերթեր չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր