211652_close_icon
views-count22886 դիտում article-date 23:53 17-08-2019

Ղազախստանում կինը երկու երեխա է ծննդաբերել մի քանի ամսվա տարբերությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտառոց դեպք է գրանցվել Ղազախստանի Ուրալսկ քաղաքի ծննդատանը: Տեղի բնակչուհի, 29-ամյա Լիլիա Կոնովալովան երկու երեխա է ծննդաբերել երկու ամսվա տարբերությամբ: Երկրի առողջապահության նախարարությունում պատմել են, որ նախ լույս աշխարհ է եկել ընդամենը 850 գրամ քաշով աղջիկը: Լիլիան նրան ծննդաբերել է մայիսի 14-ին՝ հղիության 25-րդ շաբաթում: Իսկ օգոստոսի 9-ին նա ծննդաբերել է գրեթե 3 կգ քաշով տղային, որի համար կեսարյան հատում են արել: Ժամանակային նման տարբերությունը բացատրվում է անատոմիական առանձնահատկությունով: Պարզվել է, որ Լիլիան կրկնակի արգանդ ունի: Մասնագետների խոսքերով, ողջ երեխա ծննդաբերելու հավանականությունը կազմել է 50 միլիոնից մեկը: Սակայն բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ տեղի է ունեցել հրաշք: Հղիությունը շատ բարդ է ընթացել, Լիլիան անընդհատ գամված է եղել անկողնուն, սակայն այժմ նա երջանիկ է, իսկ երեխաները՝ առողջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր