211652_close_icon
views-count5670 դիտում article-date 18:22 17-08-2019

Այս տեմպերով Քութաիսիի օդանավակայանը շատ կարճ ժամանակում կանցնի մեր «Զվարթնոցին». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հարություն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Սա Քութաիսիի օդանավակայանն է, արդեն երրորդ տարին կլինի, որ այս օդակայանով եմ ճամփորդում, քանի որ Գերմանիա կամ Լոնդոն կամ այլ երկիր գնալ-գալն ինձ վրա արժենում է 80 դոլար: Հսկայածավալ ինտենսիվ շինարարություն են անում, մեծացնում են, տուրիստական հոսքը պատկերացնելու համար դիտե´ք նկարները, տարեկան մի քանի տասնյակ թռիչքուղիներ են ավելացնում, ժողովուրդ, ես երանությամբ եմ նայում իրենց։ Այս տեմպերով շատ կարճ ժամանակում մեր Զվարթնոցին անցնելու է անկասկած։ Մեզ օդի ջրի պես պետք են նման գներով լոուքոսթերներ, ի վերջո հնարավոր է, էլ չխոսեմ օդային բեռնափոխադրումների մասին։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, օդային գերթանկ բեռնափոխադրումների գինը իջեցրեք՝ մոտեցնելով նորմային, թեկուզ միջինից մի թեթև բարձր, ընդհուպ կգ-ի դեպքում 1 $ և ՀՀ-ն հատապտուղների, պտուղների արտահանմամբ կարող է տարածաշրջանում առաջատարներից լինել։ Հանուն պետական շահի ես նույնիսկ ուրախ կլինեմ Էռնեկյանին կամ սեղմեն, կամ պետական շանտաժով խոսեն հետը կամ քրեական գործ հարուցեն։ Սիրուն աղջկա դեմ էլ բան չունեմ, բայց կամ օգնեք, կամ փոխե´ք»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր